Քաղաքական19:30, 03 Հունվար 2025
Մամուլի ազատության վիճակը Թուրքիայում 2024-ին

Լրագրողների նկատմամբ դատական վերահսկողության միջոցների և ճնշման քաղաքականությունը 2024 թվականին խորացել է։ Այս մասին հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ և BİA Մեդիա դիտարկման զեկուցող Էրոլ Օնդերօղլուն։
Ըստ նրա՝ լրագրողների նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշման քաղաքականության մեջ ռազմավարական փոփոխություն է տեղի ունեցել 2024 թվականին:
Չնայած զանգվածային ձերբակալությունների նվազմանը, թիրախավորվել են լրագրության առանցքային դեմքերը, և փորձ է արվել նրանց չեզոքացնել դատական վերահսկողության միջոցառումներով, ինչը լրջորեն վնասել է թե՛ մամուլի ազատությունը, թե՛ հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Էրոլ Օնդերօղլուն նաև ներկայացրել է 2024 թվականին մեդիայի և լրագրողների նկատմամբ կիրառված գրաքննության և ճնշումների քաղաքականության ընթացքը, սպառնալիքների ու անպատժելիության շրջանակներում իշխանության և նրա գործընկերների դերը և այդ ամենի հնարավոր հետևանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |