Քաղաքական15:15, 08 Հունվար 2025
Էրդողան. «Թուրքիան կարևորում է Իրաքի կայունությունն ու անվտանգությունը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Երկկողմ և միջպատվիրակային հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Մասնավորապես նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Էրդողանը, անդրադառնալով «Զարգացման ուղի» նախագծին, նշել է, որ անհրաժեշտություն կա իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կբարձրացնեն տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Թուրքիան կարևորում է Իրաքի կայունությունն ու անվտանգությունը և ջանքեր գործադրում, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող զարգացումները տարածաշրջանում նոր անկայունություն չառաջացնեն։
Ըստ Էրդողանի՝ նոր Սիրիայի ապագայում ահաբեկչական կազմակերպությունները և փոխկապակցված տարրերը տեղ չունեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |