Քաղաքական10:40, 10 Հունվար 2025
Թուրքիայի ընդդիմադիր 3 առաջնորդ նոր կուսակցություն են հիմնում

Հունվարի 9-ին հանդիպում է կայացել թուրքական ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանի, «Ապագա կուսակցության» նախագահ Ահմեդ Դավութօղլուի և «Երջանկություն կուսակցության» ղեկավար Մահմուդ Արըքանի միջև:
Ընդդիմադիր կուսակցապետերը հավաքվել էին ամբողջացնելու համընդհանուր անվամբ ներկայանալու նոր կուսակցության ձևավորման աշխատանքները:
Կողմերի որոշմամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովում հանդես գալու նպատակով ձևավորվող կուսակցության իրավաբանական անունը լինելու է «Yeni Yol», որը թարգմանաբար նշանակում է «Նոր ճանապարհ»:
Կուսակցության հիմնման վերաբերյալ իրավաբանակն գործընթացը մեկնարկելու է այսօր՝ հունվարի 10-ին:
Նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի անունը պարզ կլինի հունվարի 11-ին՝ հիմնադիրների հավաքից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |