Տնտեսական11:17, 10 Հունվար 2025
Իտալիայի և Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը հասել է 32 մլրդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Հեռախոսազրուցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցերը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը 2024-ին կազմել է 32 մլրդ դոլար և այդ ցուցանիշը կարող է աճել՝ զարգացնելով ներդրումներն ու առևտրաշրջանառության ծավալը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել Իտալիայի հետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում մասնավորապես պաշտպանական արդյունաբերության և էներգետիկ ոլորտներում։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև կարևորել է Սիրիայի վերականգնման աշխատանքներում անհապաղ քայլերի ձեռնարկումը և համոզմունք է հայտնել, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցում Իտալիան շահավետ կգործի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |