Տնտեսական12:35, 10 Հունվար 2025
ՄԱԿ-ը 2025-ին Թուրքիայի տնտեսության համար 3.1 տոկոսանոց աճ է կանխատեսում

«Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ) կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ:
ՄԱԿ-ի 2025 թվականի «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցի համաձայն՝ թուրքական պետության տնտեսությունը 2025-ին կաճի 3.1, իսկ 2026-ին՝ 3.6 տոկոսով:
Սահմանվել է նաև սպասվող գնաճի մակարդակը: Ըստ այդմ՝ 2025-ին այն կհասնի 43.9 տոկոսի, իսկ 2026-ին կրկնակի կկրճատվի՝ նվազելով մինչև 21.6 տոկոս:
Նշենք, որ զեկույցում տեղ է գտել նաև 2025-ին համաշխարհային տնտեսության զարգացման մակարդակի վերաբերյալ կանխատեսում, որի համաձայն էլ 2024-ի համեմատ այն չի ենթարկվի փոփոխության՝ պահպանելով 2.8 տոկոսանոց կայուն աճը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |