Քաղաքական16:01, 13 Հունվար 2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագի Խուրելսուխին 20 տարվա դադարից հետո պաշտոնական այցով հունվարի 15-ից 19-ը կլինի Թուրքիայում:
Երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 55-րդ տարելիցի առթիվ էրդողանի հրավերով Թուրքիա մեկնող Խուրելսուխին մի շարք հանդիպումներ կունենա Անկարայում։
Օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրները:
Կողմերի միջև նախատեսվում է համագործակցության ավելի քան 10 համաձայնագրի կնքում՝ շրջակա միջավայրի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և իրավական ոլորտների վերաբերյալ։
Նշվում է, որ երկու պետությունների միջև կգործարկվեն նաև համաձայնագրեր՝ միտված երիտասարդության և սպորտի, կրթության, բժշկական և առողջապահական ոլորտների համագործակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |