• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:51, 13 Հունվար 2025

Գերմանացի վերլուծաբան. «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎

Գերմանացի վերլուծաբան. «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎

Իսրայելական «‎All Israel News»‎ հայտնի լրատվամիջոցում հրապարակվել է գերմանացի վերլուծաբան Ջոնաթան Ֆեիլդշտեյնի հոդվածը՝  «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎ վերտառությամբ:

Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ունի ծավալապաշտական նպատակներ։ Անկարայի քաղաքականությունը սպառնում է Եվրոպային։ Ժամանակն է Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից»,-նշել է հոդվածի հեղինակը։

Ընդգծվել է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է ազատվի Թուրքիային պաշտպանելու պատասխանատվությունից հնարավոր հարձակման դեպքում:

Ջոնաթան Ֆեիլդշտեյնը նաև մի շարք հարցադրումներ է առաջ քաշում, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանեն Թուրքիային, եթե օրինակ Ռուսաստանը թուրքական կողմի վարած քաղաքականության պատճառով մի օր որոշի ռազմական գործողություններ սկսել նրա դեմ։

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան իր ագրեսիայի պատճառով պոտենցիալ հակամարտության մեջ է դնում ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել ՆԱՏՕ-ի գործընկերներին: Ձգտելով ջնջել սահմանները և սպառնալ ու վերահսկել այլ երկրներին՝ Թուրքիան կարող է ամբողջ Եվրոպան ներքաշել ավելի լայն ռեգիոնալ պատերազմի մեջ»,- ահազանգում է գերմանացի վերլուծաբանը։

Աղբյուր`    Allisrael.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}