Քաղաքական13:13, 14 Հունվար 2025
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Թուրքիա

Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա:
Շիբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպաակա ուժերի» (YPG) կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:
Նշենք, որ սա դեկտեմբերի 8-ից՝ Բաշար ալ-Ասադի կառավարության հեռանալուց հետո Սիրիայի նորաստեղծ կառավարության անդամների առաջին այցն է Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |