Տնտեսական11:16, 15 Հունվար 2025
Վերսկսվում են Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական բանակցությունները
Վեց տարվա ընդմիջումից հետո Թուրքիան և Եվրոպական Միությունը (ԵՄ) ծրագրում են մարտ կամ ապրիլ ամսին անցկացնել տնտեսական թեմայով բարձր մակարդակի հանդիպում։ Ակնկալվում է, որ դա կնպաստի փոխադարձ առևտրի աճին և տնտեսական համագործակցության խորացմանը։ Կայանալիք հանդիպումը համարվում է կարևոր հնարավորություն Թուրքիայի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման համար:
ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերով անդամ Մարտա Կոսը Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի հետ կայանալիք վերոհիշյալ հանդիպումը: Նա նշել է, որ իրենք գնահատում են Թուրքիայի կողմից փախստականներին օգնելու ուղղությամբ կատարված աշխատանքները և ընդգծել, որ անցյալ տարի կայացված որոշման համաձայն՝ Թուրքիայի հետ ավելի շատ երկխոսություն հաստատելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:
Հիշեցնենք, որ տնտեսական օրակարգով Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարի 28-ին Ստամբուլում:
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024-ի դեկտեմբերի 17-ին մեկնել էր Թուրքիա և հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Չնայած հանդիպման հիմնական թեման Սիրիայի զարգացումներն էին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամրապնդել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |