Տնտեսական15:20, 16 Հունվար 2025
Համաշխարհային բանկը Թուրքիային կհատկացնի 1 մլրդ դոլար

Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեզը հայտնել է 2025-ին թուրքական պետության համար առանձնացված ֆինանսական միջոցների մասին:
Ըստ այդմ՝ Թուրքիան 2023-ի երկրաշարժի գոտու աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Համաշխարհային բանկից կստանա ևս 1 մլրդ դոլար:
Նախկինում տրամադրված ֆինանսական աջակցության ծավալը կազմել էր 3 մլրդ դոլար։ Այսպիսով ՀԲ-ի ֆինանսական աջակցության ծավալը փաստացի արդեն կկազմի 4 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում ուժգին երկրաժարժ էր տեղի ունեցել:
Երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշի (Մարաշ) նահանգում, ցնցել է երկրի 11 նահանգ:
Տարբեր ուսումնասիրությունների և արդյունքների հաշվարկմամբ, Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել էր 2.302.000 շենք և 6.227.000 այլ կառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |