Քաղաքական14:28, 17 Հունվար 2025
Թուրքիան դատապարտում է Կիպրոսին զենք վաճառելու մասին ԱՄՆ-ի որոշումը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը, որով Կիպրոսը համարվել է երկիր, որին կարելի է զենք վաճառել և որի հետ կարելի է իրականացնել ռազմաուսումնական վարժանքներ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Նման որոշումը գնահատում ենք որպես կոպիտ սխալ, որը հանգեցնելու է կղզու ռազմականացման գործընթացի սաստկացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ընդգծվել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը ներկայիս նախագահի որոշումն իրագործելուց կխուսափի՝ Ջո Բայդենին մեղադրելով սխալ քայլ իրականացնելու մեջ:
Իսկ վերջում շեշտվում է, որ Թուրքիան, որպես «մայր հայրենիք և երաշխավոր պետություն», շարունակելու է քայլեր իրականացնել՝ ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանական և զսպողունակության կարողությունների բարձրացման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |