Տնտեսական12:46, 20 Հունվար 2025
Թուրքիան ամենաշատ արտահանումն իրականացնում է դեպի ԱՄՆ

2024 թվականի տվյալների համաձայն՝ Թուրքիայից կատարված արտահանման ծավալների ամենաբարձր աճ գրանցած ուղղությունների ցանկում առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Միացյալ Թագավորությունը, երրորդում՝ Ռումինիան։
Թուրքիայից ԱՄՆ կատարված արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 1.26 մլրդ դոլարով՝ հասնելով 13.4 մլրդ դոլարի։ Նշվում է, որ այն պայմանավորված է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդմամբ և Թուրքիայի ռազմավարական դիրքի ազդեցությամբ։
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցերը Միացյալ Նահանգներ ամրապնդել են մերձեցումը տնտեսական հարաբերություններում։
2024-ին Թուրքիայից ԱՄՆ արտահանված ապրանքների մեջ գերակշռել է քիմիական արտադրանքը։ Արտահանումների մեծ մասը կատարվել է Ստամբուլից, մյուս խոշոր արտահանող քաղաքների թվում են՝ Անկարան, Իզմիրը, Քոջաելին և Գազիանթեփը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |