• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:53, 20 Հունվար 2025

Թուրքիայի «հաջողակ քաղաքական գործիչների» ցանկը գլխավորում է ընդդիմադիր գործիչը

Թուրքիայի «հաջողակ քաղաքական գործիչների» ցանկը գլխավորում է ընդդիմադիր գործիչը

Ստամբուլի «Türkiye Raporu» հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումները տարբեր օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է հունվար ամսվա «հաջողակ քաղաքական գործիչների» և «առաջիկա ընտրություններում ո՞ր կուսակցությանը կտաք ձեր քվեն» հարցման արդյունքները։

«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում  5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։  Երկրորդ տեղում 4.8 միավորով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իսկ երրորդ տեղում կրկին նույն միավորով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Չորրորդ տեղում  3.8 միավորով ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելն է, իսկ վերջին տեղում 3.7 միավորով իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության»  ղեկավար Դևլեթ Բահչելին։

«Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների 20.9%-ը քվեարկել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օգտին, 20.6%-ը Թուրքիայի գլխավոր ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) օգտին։ 

Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) օգտին քվեարկել են հարցման մասնակիցների  8.2%-ը,  իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHPՃ օգտին քվեարկել են 5.3%-ը, իսկ  «Լավ» (İYI) կուսակցությանը՝ 3.5%-ը։

Աղբյուր`    yurttansesler.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}