Քաղաքական12:40, 21 Հունվար 2025
Էրդողան. «Հումանիտար բեռների մուտքը Գազա պիտի լինի անխափան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին հանիդպելուց հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Նա, խոսելով այնտեղ իշխող «ՀԱՄԱՍ» արմատական շարժման և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության մասին, անհրաժեշտ է համարել պայմանավորվածության բոլոր փուլերի իրականացումը:
Բացի այդ Էրդողանը շեշտել է, որ հումանիտար բեռների մուտքը Գազա պետք է լինի անխափան:
Նշենք, որ «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընթացիկ տարվա հունվարի 15-ին ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ:
Այն նախատեսում է 3 փուլ: Առայժմ հայտնի է միայն հրադադարի հաստատման, գերիների փոխանակման և իսրայելական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |