• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:40, 21 Հունվար 2025

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր կուսակցապետ է ձերբակալվել

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր կուսակցապետ է ձերբակալվել

Հունվարի 20-ին ձերբակալվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ կուսակցության» առաջնորդ Ումիթ Օզդաղը: Պարզվել է, որ Անկարայի ռեստորաններից մեկում ձերբակալված Օզդաղը մեղադրվում է «երկրի նախագահին վիրավորելու» և «Ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու» հոդվածների հատկանիշներով:

Տեղի ունեցածին շտապել են արձագանքել Թուրքիայի ընդդիադիր կուսակցությունների ղեկավարները։ Մասնավորապես «Ժողովրադարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը, դիմելով Թուրքիայի կառավարությանը, ասել է. «Հրաժարվե՛ք, դատական իշխանությունը որպես փայտիկ օգտագործելուց և ազգի վստահությունը պետության նկատմամբ խարխլելուց»:

Թուրքիայի նախկին արտգործնախարար և այժմ ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն էլ իշխանություններին մեղադրել է դատական համակարգը որպես ճնշման գործիք օգտագործելու մեջ։

«Չնայած ես տրամագծորեն դեմ եմ Էրդողանի քաղաքական դիրքորոշմանը և երբեք չեմ համաձայնում նրա պատկերացումներին, այս միջադեպը ակնհայտ միջամտություն է քաղաքականությանը՝ դատական ​իշխանության ձեռքով»:

Նշենք, որ «Հաղթանակ կուսակցության» առաջնորդը պնդել էր, թե «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին Թուրքիայում աթեիստների (անհավատներ) թիվն ավելացել է 16 տոկոսով: 

Բացի այդ նա Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) երկիր ներթափանցման համար մեղադրել էր Էրդողանին՝ նրան վերագրելով տեղի ունեցածի պատասխանատվությունը:

«Էրդողանը հենց նա է, ով հարձակում է գործել թուրք ազգի հավատքի, մշակույթի և պատմության վրա»,-հավելել էր Օզդաղը:

Աղբյուր`    Sporx.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}