• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:30, 22 Հունվար 2025

Հյուրանոցի հրդեհի կապակցությամբ Թուրքիային ցավակցել է ավելի քան 20 երկիր

Հյուրանոցի հրդեհի կապակցությամբ Թուրքիային ցավակցել է ավելի քան 20 երկիր

Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Վերջին տվյալներով` 76 մարդու կյանք խլած հրդեհին տարբեր մակարդակներով արձագանքել և Թուրքիային ցավակցել է 23 երկիր: Դրանց թվում են Հունաստանը, Պաղեստինը, Սիրիան, Ֆրանսիան և ՌԴ-ն:

Հունաստանը հրդեհին արձագանքել է նախագահ Կիրիակոս Միցոտակիսի և արտգործնախարարության մակարդակով: Միցոտակիսը X-ում կատարած գրառմամբ դեպքը որակել է «ողբերգական իրադարձություն»:

Պաղեստինը ցավակացական հաղորդագրությունը տարածել է արտգործնախարարության մակարդակով, որում շեշտվել է դժվարին պահերին Թուրքիային և թուրք ժողովրդին աջակցելու մասին:

Ֆրանսիան և Սիրիան ևս արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով են արձագքնել հյուրանոցում բռնկված հրդեհին:

Արտգործնախարար  Ժան-Նոել Բարոնը սոցցանում կատարած գրառման մեջ գրել է. «Ֆրանսիան կիսում է թուրք ժողովրդի սուգը», իսկ Սիրիայի նորաստեղծ կառավարության արտգործնախարարությունը վստահեցրել է. «Թե՛ այսօր, թե՛ վաղը իրենք մշտապես թուրք եղբայրների կողքին ենք»:

ՌԴ-ի արձագանքն էլ եղել է նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով: Նա ցավակցական հեռագիրն ուղարկել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նշենք, որ միջազգային կառույցներից ևս ցավակցություններ եղել են: Հրդեհից հետո արձագանքել է նախ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ապա նաև Եվրախորդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}