Քաղաքական12:46, 22 Հունվար 2025
Նիդերլանդցի քաղաքական գործիչն աջակցում է ձերբակալված թուրք ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղի ձերբակալման շուրջ ծավալվող իրադարձություններին:
Հունվարի 22-ին ուշադրության կենտրոնում է հայտնվել Հոլանդիայում գործող «Ազատություն»կուսակցության (PVV) առաջնորդ Գիրտ Վայլդերսը, ով X-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել Օզդաղին:
Վայլդերսի նման գրառումն արժանացել է թե՛ քննադատությունների, և թե՛ գովասանքների, սակայն դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավականին բարձր է եղել:
Նշենք նաև, որ թուրքական աղբյուրում հոլանդացի քաղաքական գործիչը նկարագրվել է որպես «Թուրքիայի թշնամի», «ռասիստ» և «աջ ծայրահեղական»:
Հիշեցնենք, որ Օզդաղը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու և ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ:
Նրա նկատմամբ նշանակված հետաքննության, ապա հարուցված գործի համար հիմք է ծառայել հունվարի 19-ին «Հաղթանակ» կուսակցության նահանգային ղեկավարների խորհրդակցային հանդիպման ժամանակ իր կողմից արված հայտարարությունները:
Օզդաղն Էրդողանին մեղադրել էր ազգային արժեքների, կրոնի և մշակույթի նկատմամբ ոտնձգություն անելու մեջ, ինչպես նաև նրան համարել պատասխանատու՝ թուրքական կողմի համար ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» Թուրքիա ներթափանցման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |