Տնտեսական16:03, 23 Հունվար 2025
Լիբիան ցանկանում է խորացնել էներգետիկ համագործակցությունը Թուրքիայի հետ

Լիբիայի նավթի և բնական գազի նախարար Հալիֆե Ռեջեբ Աբդուսսադըքը հայտարարել է, որ Թուրքիային դիտարկում են որպես էներգետիկ կենտրոն հանդիսացող պետություն: Նա հրավիրել է Թուրքիային ավելի շատ աշխատանքներ իրականացնել Լիբիայի տարածքում:
Լիբիացի պաշտոնյան փորձել է բացատրել նաև այն տեսակետը, թե ինչու են Թուրքիային համարում էներգետիկ կենտրոն հանդիսացող պետություն:
«Եվրոպա գնացող բնական գազի մեծ մասն անցնում է Թուրքիայով: Այն ունի նաև զարգացած տեխնոլոգիական կարողություններ վերականգնողական էներգետիկայի ոլորտում:
Մենք ցանկանում ենք օգտվել այդ հնարավորություններից և էներգետիկ բոլոր ոլորտներում Թուրքիային տեսնել որպես ռազմավարական գործընկեր»,-եզրափակել է նա:
«Մենք ցանկանում ենք զարգացնել մեր առկա համագործակցությունը և էլ ավելի շատ աշխատանքներ իրականացնել բաց ծովային ոլորտներում»,- հավելել է նա:
Բացի այդ նախարարը նշել է, որ Լիբիայի տարածքը բաց է նավթի և բնական գազի որոնումների համար՝ հայտարարելով դաշտային տարածքների աճուրդ (տենդեր):
Աբդուսսադըքն ընդգծել է այն տեսակետը, որի համաձայն՝ Թուրքիայի հետ կարող են երկկողմանի շահավետ ծրագրեր ունենալ և տեղեկացրել, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |