Ռազմական12:40, 27 Հունվար 2025
2024-ին ԱՄՆ-ն ամենաշատը Թուրքիային է զենք վաճառել

ԱՄՆ պետքարտուղարությունը տվյալներ է հրապարակել 2024-ին ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին վաճառած ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ։ Նշվում է, որ 2023-ի համեմատ զենքի վաճառքն աճել է 45.7%-ով ու հասել 117.9 մլրդ դոլարի, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ։
Նշվում է, որ զենքի վաճառքն ու փոխանցումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևոր գործիքներից է, ինչը պոտենցիալ երկարաժամկետ ազդեցություն ունի համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության համար։
2024-ին ամենաբարձր գնով զենքի վաճառքի գործարքը կնքվել է Թուրքիայի հետ։ Գործարքի արժեքը կազմել է 23 մլրդ դոլար և Թուրքիան ձեռք է բերել F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ։ Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով և Ռումինիան՝ 7.2 մլրդ դոլար արժողությամբ F-35 կործանիչների գնմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |