Տնտեսական16:46, 27 Հունվար 2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

Հունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները։
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում կքննարկվի Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու քայլերը՝ Գազայում հաստատված հրադադարի պահպանման համար, ինչպես նաև կընդգծվի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սերտ համագործակցության կարևորությունը երկու պետությունների՝ Իսրայել, Պաղեստին տեսլականը կյանքի կոչելու համար։
Նշվում է, որ Թուրքիան կարևորում է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |