Տնտեսական14:44, 30 Հունվար 2025
Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEİK) Թուրքիա-Եգիպտոս գործարար խորհրդի նախագահ Մուստաֆա Դենիզերը հայտնել է, որ վերջին տարիներին թուրքական ընկերություններն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Եգիպտոսի նկատմամբ։
Դենիզերը ուշադրություն հրավիրելով Եգիպտոսում արված թուրքական ներդրումների վրա՝ նշել է, որ Թուրքիայի ներդրումները հասել են 3,5 մլրդ դոլարի և 2025 ու 2026-ին նախատեսվում է նվազագույնը 500 միլիոն դոլարի նոր ներդրումներ կատարել Եգիպտոսում։
Մասնավորապես նշվում է, որ Եգիպտոսում ներդրումներ են արվել զբոսաշրջության, մանրածախ առևտրի և պլաստիկի ոլորտներում ու այս կերպ աշխատանքի է տեղավորվել մոտավորապես 100.000 մարդ։
Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել էր 7 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 8 մլրդ 608 մլն դոլար և կողմերը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |