Քաղաքական13:41, 04 Փետրվար 2025
Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար

ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար:
Այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։ Նշվել է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի կառուցման համար՝ «Ռոսատոմ»-ի նախագծով։
Ըստ տեղեկության՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 մլրդ դոլարի վարկ կտրամադրի ատոմակայանի կառուցման համար։ Նշվել է, որ հաշիվներից ստացված գումարը կարող էր ուղղվել ռուսական ընկերություններին, որոնք հաշիվներ ունեն թուրքական «Ziraat» բանկում։ Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական բանկը չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դրանք բանկի դեմ կիրառվել են 2024 թվականի նոյեմբերին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի սկզբանե ակնկալում էր առգրավել այդ գումարը, սակայն միայն արգելափակել է՝ Թուրքիային «չբարկացնելու» համար։ ԱՄՆ-ում մտավախություն կար, որ գումարի առգրավումը կարող է վատացնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Ուշագրավ է, որ ամերիկյան թերթը նյութին կից հրապարակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի ու ատոմակայանի լուսանկարը, ինչն էլ թուրքական ԶԼՄլրատվամիջոցներին թույլ է տվել կարծել, որ թուրք պաշտոնյան թիրախարվել է WSJ-ի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |