• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:11, 10 Փետրվար 2025

Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան

Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան

Թուրքիայում  շարունակվում են քննարկումներն  Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարի 15-ին սպասվող կոչի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Օջալանը 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման և այժմ գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։

Այս անգամ թեմային անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն» (DEM) Շանլըուրֆայի քուրդ  պատգամավոր Օմեր Օջալանը։

Ըստ նրա, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության երկրորդ հիմնադիր։

«Կարծում եմ, որ պարոն Օջալանի ուղերձը չի լինի տեխնիկական հաղորդագրություն՝ բաղկացած տասը նախադասությունից, որը թուրքական մամուլը կրճատելու է «զենքերը վայր դնելու կոչով» և նմանատիպ ձևերով։ Պարոն Օջալանը նաև փիլիսոփա է և իր ուղերձում լայն շրջանակ կներկայացնի։ Հավատում եմ, որ դա կլինի ուղերձ աշխարհին, որը կունենա ուժեղ ենթատեքստ ու ազդեցություն, և կազդի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի վրա։ Տեսաուղերձը հսկայական ազդեցություն է թողնելու, Թուրքիան ցնցելու է»‎,- նշել է քուրդ պատգամավորը։

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Օջալանը հնարավոր է հայտարարի կուսակցության լուծարման,  PKK-ի կողմից Թուրքիայում իրականացվող ռազմագործողությունների դադարեցման և զենքերը վայր դնելու մասին։

Մինչ շրջանառվող լուրերն էլ Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։

Աղբյուր`    Rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}