Ռազմական17:11, 12 Փետրվար 2025
Թուրքիայում հույս ունեն, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կմատակարարի F-35 կործանիչները

ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարման հարցը: Այս մասին հայտնել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթի կայքը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցին։
Նախկինում այդ կործանիչների մատակարարումները չեղարկվել էին Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:
ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը զեկույց է պատրաստել F-35-ի վերաբերյալ: «Զեկույցում, որը կենտրոնանում է Թուրքիայի վրա, ընդգծվում է, որ Թուրքիան F-35 ծրագրի առաջին 8 միջազգային գործընկերներից մեկն է, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն»,- գրել է աղբյուրը։
Թերթը պարզաբանում է, որ F-16-երի վաճառքի որոշումը կրկին բացել է քննարկումն այն մասին, թե արդյոք Թուրքիան կկարողանա գնել F-35-ը։
«Կոնգրեսը կարող է վերանայել Թուրքիայի մասնակցությունը ծրագրին»,- նշվել է զեկույցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |