Քաղաքական16:04, 14 Փետրվար 2025
Աբխազիան փակել է Թուրքիայում բացված ընտրատեղամասը
Թուրքիայում բնակվող Աբխազիայի քաղաքացիներին հնարավորություն չի տրվի մասնակցել իրենց երկրում կայանալիք նախագահական ընտրություններում:
Պատճառը եղել է Թուրքիայի Սաքարյա նահանգում ընտրությունների քվեարկությանը մասնակցություն ապահովելու նպատակով բացված ընտրական կենտրոնի նկատմամբ թուրքական կողմի արձագանքը:
Մասնավորապես արձագանքել են Թուրքիայի մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև, թուրքական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, միջամտել է ոստիկանությունը:
Արդյունքում Աբխազիայի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել փակել Սաքարյայում բացված ընտրատեղամասը:
Նշենք, որ ընտրություններն Աբխազիայում տեղի են ունենալու փետրվարի 15-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |