• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:35, 19 Փետրվար 2025

Հունաստանի վարչապետ. «Թուրքիան չպետք է ունենա «Meteor» հրթիռներ

Հունաստանի վարչապետ. «Թուրքիան չպետք  է ունենա «Meteor» հրթիռներ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։ Միցոտակիսն անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմարդյունաբերությանը և նշել, որ Հունաստանը հետևում է այդ ոլորտում Թուրքիայի զարգացումներին։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանին անհանգստացնում է ֆրանսիական «Meteor» հրթիռների վաճառքը Թուրքիային և այդ պատճառով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց ստացել է բացասական արձագանք։ Ըստ Հունաստանի վարչապետի՝ Մակրոնը նշել է, որ այդ հրթիռներն արտադրվում են կոնսորցիումի կողմից, որտեղ ընդգրկված են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան։

Հունաստանի դիրքորոշման հետ կապված վերոնշյալ երկրները նույնպես հայտարարել են, որ կքննարկեն հրթիռների վաճառքը չեղարկելու հարցը։

Միցոտակիսը շեշտել է, որ Թուրքիան չպետք  է ունենա այդ  հրթիռները։

Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Հունաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կողմ է բարիդրացիական հարաբերություններին, մի շարք ոլորտներում համագործակցությանը, բայց և շեշտել, որ միամիտ չէ այդ հարցերում։

Նա նաև ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում երկրի ռազմարդյունաբերության և զինված ուժերի հզորացման ուղղությամբ և  այդ ամենն արվում է, որպեսզի պաշտպանեն Թուրքիայի հետ ունեցած սահմանները։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ևս խիստ էր արձագանքնել Ֆրանսիայի կողմից Թուրքիային «Meteor» տեսակի հրթիռներ վաճառելու մասին լուրերին և նշել, որ եթե Ֆրանսիան հավանություն տա այդ վաճառքին, ապա լրջագույն հարված կհասցվի Աթենք-Փարիզ ռազմական համագործակցությանը։

Աղբյուր`    gunes.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}