Տնտեսական11:32, 20 Փետրվար 2025
2024-ին Թուրքիան 3.1 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել Ադրբեջան

Թուրքիայի վիճակագրության կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» երկրներ կատարված արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես 2020-2024թթ. գրանցվել է զգալի աճ Թուրքիայից Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ղրղզստան կատարված արտահանման ծավալներում։
Հիշյալ երկրներ կատարված արտահանման ծավալները 2020-ին կազմել են 5.4 մլրդ, 2021-ին՝ 7.2 մլրդ, 2022-ին՝ 8 մլրդ, 2023-ին՝ 9.9 մլրդ, իսկ 2024-ի՝ 11.1 մլրդ դոլար։ Ըստ այդմ՝ Թուրքիան 5 տարում կրկնապատկել է արտահանման ծավալները դեպի «Թյուրքական պետությունների կազմակերպության երկրներ»։
2024-ին Թուրքիան ամենաշատ արտահանումն իրականացրել է դեպի Ղազախստան, ծավաները կազմել են 3.3 մլրդ դոլար։ Ղազախստանին հաջորդում է Ադրբեջանը (3.1 մլրդ): Հաջորդաբար գալիս են Ուզբեկստանը՝ 2.2 մլրդ դոլարով, Ղրղզստանը՝ 1.4 մլդր դոլարով և 1.1 մլդ դոլարով՝ Թուրքմենստանը։
Թուրքիայից վերոնշյալ երկրներ են արտահանվում էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, մեխանիկական սարքեր, միջուկային ռեակտորներ, տեքստիլ, թանկարժեք քարեր և մետաղներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |