Ռազմական13:37, 21 Փետրվար 2025
Թուրքական ընկերությունը պայմանագիր է ստորագրել ԱՄԷ-ի «ADASI» ռազմարդյունաբերական ընկերության հետ

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական ռազմարդյունաբերական «Meteksan» ըկերությունը։ Թուրքական ընկերությունը միջազգային համագործակցության պայմանագիր է ստորագրել Էմիությունների «ADASI» ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Ըստ պայմանագրի՝ «MILSAR» ռադարները կարտահանվեն ԱՄԷ և կհամալրեն Էմիրությունների GARMOOSHA անօդաչու թռչող սարքերին։ Նշենք, որ «GARMOOSHA»-ն ԱՄԷ-ի առաջին արտադրության անօդաչու թռչող սարքն է:
Թուրքական ռադարների համալրումը «GARMOOSHA»-ին կապահովի նոր հնարավորություններ պոտենցիալ և շարժվող թիրախների հայտնաբերման համար։ «GARMOOSHA»-ն նախագծված է որպես առաջադեմ պտտվող անօդաչու թռչող սարք՝ մարտավարական հետախուզության, հսկողության և հետախուզական առաքելությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |