• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:05, 21 Փետրվար 2025

Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար

Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար

Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309 716 դոլար), իսկ այս տարվա հունվարին այդ ծախսերն աճել են 299%- ով՝ հասնելով 1 մլրդ  779 միլիոն 281․000 լիրայի։

Թուրքական ընդդմադիր «Sözcü» կայքը նշում է, որ 2024 թվականի հունվարին մեկ օրում  նախագահական պալատը ծախսել է 14 մլն 878․100 լիրա (410․321 դոլար), իսկ 2025-ի հունվարին մեկ օրում ծախսել է 59 մլն 309․367 լիրա  (1մլն 635․ 686 դոլար)։ 

Ամսական ծախսերը նույնպես ավելացել են՝ 446․3 մլն լիրայից (12 մլն 300․256 դոլար) հասնելով՝  1․7 մլրդ լիրայի։ Իսկ մեկ ժամվա ծախսերի արժեքը ևս զգալի աճ է գրանցել։ Այս տարվա հունվարին մեկ ժամում ծախսվել է 2 մլն 471․000 լիրա  (68․286 դոլար)։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին էլ նշել է, որ մինչ միլիոնավոր մարդիկ ընկղմված են պարտքերի մեջ, պալատի ծախսերն աճել են 300%-ով։ Ժողովուրդը պայքարում է տնտեսական դժվարությունների դեմ, իսկ պալատը ծախսերը չի խնայում։ Ըստ նրա՝ պալատը 1 րոպեում ծախսում է 41․000 լիրա(1130 դոլար)։

Աղբյուր`    kronos38.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}