Քաղաքական12:07, 24 Փետրվար 2025
Հունաստանի արտգործնախարար. «Անիրատեսական է, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր վաղեմի պահանջներից»

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ հարցազրույց է տվել հուjն-ամերիկյան «Ethnikos Kiriks» թերթին։ Գերապետրիտիսը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և նշել, որ վերջին մեկուկես տարում Անկարայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթաց կա։
Մասնավորապես որպես դրական զարգացումներ է որակել օդային տարածքի հետ կապված թեժ վեճերի նվազումը, միգրացիայի վերաբերյալ համագործակցության ամրապնդումը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։
Ըստ արտգործնախարարի՝ Հունաստանը փոխզիջումների չի գնա ինքնիշխան իրավունքների հարցում։
«Անիրատեսական է, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր վաղեմի պահանջներից։ Մենք միայն բաց ենք մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման վերաբերյալ միջազգային իրավունքի վրա հիմնված բանակցությունների համար»,- ընդգծել է Հունաստանի արտգործանխարարը։
Նա նաև պնդել է, որ Թուրքիան Էգեյան և Արևելյան Միջերկրականում հարցերը վերածել է ընդգրկուն սակարկության գործընթացի և չնայած նրան, որ երկու երկրները ունեն տեսակետների տարբերություն, անհրաժեշտ է երկխոսության շարունակականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |