Քաղաքական11:09, 24 Փետրվար 2025
Թուրքիայի արտգործախարար. «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ստիպված ենք լինել իրատես»
Թուրքիայի արտգործախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության հեռուստահաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային հարցերի:
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասով ԱՄՆ-ի ունեցած դիրքրոշման մասին հարցին՝ Ֆիդանն ասել է.
«Ես վստահ չեմ, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նախորդ կառավարությունը դեմ, կամ կողմ է եղել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ սա նոր քաղաքականություն չէ»:
Բացի այդ Ֆիդանը հայտարարել է, որ (ռուս-ուկրաինական պատրեազմին վերջ տալու համար - խմբ.) պետք է համաձայնեցվի ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, այլև անվտանգության երաշխիքների վերաբերյալ այդ երկրի պահաջնը:
Նախարարը նաև ընդգծել է, որ ինչ-որ բան ասել չի կարող դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, սակայն նշել է, որ ստիպված են լինել իրատես:
«Մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) պաշտոնական դիրքորոշումը սա է»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |