Քաղաքական10:13, 24 Փետրվար 2025
Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է գործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Նա կարևոր է համարել մեկնարկը բանակցային այնպիսի գործընթացի, որը չի բացառի հակամարտող կողմերից որևէ մեկին։
Էրդողանը նաև անընդունելի է համարել պաղեստինցիներին Եգիպտոս, Հորդանան կամ որևէ այլ երրորդ երկիր տեղափոխելու ծրագիրը։
Թուրքիայի ու Ֆրանսիայի ղեկավարները, որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների առաջնորդներ, համաձայնել են նոր շրջափուլում ավելի համակարգված աշխատել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |