• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:50, 26 Փետրվար 2025

Էրդողանն անընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Էրդողանն անընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահին: Փակ ձևաչափով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: 

Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն արմատական կապեր և կարևորել է հարաբերությունների խորացման համար առկա համագործակցության և կոորդինացման մեծացումը: Թուրքիայի նախագահը զրուցակցին հայտնել է նաև, որ իր երկիրը չի ընդունելու Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու և հարակից երկրներ ուղարկելու (ԱՄՆ-ի) պլանն ու ընդգծել, որ Գազայի վերականգման համար պետք է առանց ժամանակ կորցնելու գործի անցնել:

Նշվում է, որ հանդիպմանը կողմերը համաձայնել են Թուրքիայի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների զարգացման ու Պաղեստինին աջակցելու հարցում միասնականության կարևորության շուրջ:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու իր մտադրության մասին:

Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:

Նրա առաջարկը նաև ներառում էր Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}