Քաղաքական13:14, 05 Մարտ 2025
Kafkassam․ Ալիևն Անկարա է գնում՝ քննարկելու Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների «Kafkassam» կենտրոնը հրապարակել է հոդված Իլհամ Ալիևի թուրքական այցի իրական նպատակի մասին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար:
Զուգահեռ նշվում է, որ Ալիևը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը:
Բացի այդ խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի, այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մարտի 5-ին Անկարա է մեկնում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ զարգացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |