• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:39, 06 Մարտ 2025

Թուրք ընդդիմադիր. «PKK-ն պիտի ասի՝ համաձա՞յն է ինքնալուծարման որոշմանը, թե՞ ոչ»

Թուրք ընդդիմադիր. «PKK-ն պիտի ասի՝ համաձա՞յն է ինքնալուծարման որոշմանը, թե՞ ոչ»

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքըրհանը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին:

«Քուրդիստնաի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչի իրագործման մասով կոնկրետ ակնկալիքների վերաբերյալ հարցին ի պատասխան Բաքըրհանը շեշտել է իրատես լինելու անհրաժեշտությունը:

«Պետք է մի փոքր իրատես լինել։ ՔԲԿ-ն 4 կողմ սփռված կազմակերպություն է և վերջին ժամանակներում ավելի ցրված ու տարածված: Միանգամայն նորմալ է, որ նրանք համագումար անեն և ասեն համաձայն են ինքնալուծարման որոշմանը, թե ոչ, կամ էլ կիսեն դրա հետ կապված իրենց մտքերը»,-ասել է նա:

Հաթիմօղուլլարըն էլ իր հերթին ընդգծել է, որ Օջալանը հստակ անհրաժեշտ է համարել ՔԲԿ-ի շտապ համագումարի անցկացումը և հավելել, որ «ՔԲԿ»-ն երեկ արած հայտարարությամբ ևս փաստեց, որ Օջալանն ասել է դա:

Պաշտոնյան մեջբերել է նաև Օջալանի խոսքերը. «Ես կարող եմ համագումար հրավիրել, սակայն որպեսզի դա արվի, պետք է  ինձ համար աշխատանքային պայմաններ ստեղծվեն»:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը իր համակուսակիցներին փետրվարի 27-ին էր կոչ արել վայր դնել զենքերը: 

Աղբյուր`    Kronos38.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}