Քաղաքական13:22, 06 Մարտ 2025
Քրդերը շուտով կվերադառնան թուրքական վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններ

Ըստ թուրքական մեդիայի Սիրիայի հյուսիս-արևելքում (Ռոժավա) գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համաղեկավար Իլհամ Էհմեդը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» միջազգային լրատվական գործակալությանը:
Ռոժավա - Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար շրջան:
Էհմեդը հայտնել է, որ այժմ Թուրքիայի վերահոսկողության տակ գտնվող Սիրիայի քրդական Աֆրին քաղաքից հեռացած քրդերը շուտով վերադառնալու են իրենց քաղաք: Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցել են Թուրքիայի հետ ևս:
«Նրանք շուտով կվերադառնան Աֆրին: Այս իրավիճակը քննարկել ենք Թուրքիայի հետ: Մասնավորապես Աբդուլլահ Օջալանի կոչից հետո Սերեքանիեում և Գրե Սփիում իրավիճակը ևս փոխվելու է: Սա դեռևս սկիզբն է: Հավատացեք և վստահեք միայն ղեկավարությանը»,-ասել է նա:
Նշենք, որ Սերեքանիեն և Գրե Սփին գտնվում են Սիրիայի այն հատվածներում, որոնց վերահսկողությունը թուրքական ուժերի ներքո է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |