Քաղաքական11:54, 11 Մարտ 2025
Ահմեդ ալ-Շարան և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդը համաձայանգիր են ստորագրել

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան հանդիպել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) առաջնորդ Մազլում Աբդիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվել է 8 կետից բաղկացած համաձայնագիր։
Համաձայանգրով նախատեսվում է՝
1. Երաշխավորել բոլոր սիրիացիների իրավունքները՝ անկախ նրանց կրոնական և էթնիկ պատկանելիությունից։ Երաշխավորել պետական կառույցներում նրանց ներկայացվածությունը և քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքը:
2. Սիրիա պետությունը երաշխավորում է քրդական համայնքի քաղաքացիության և բոլոր սահմանադրական իրավունքները։
3. Հրադադարի պահպանում Սիրիայի տարածքներում։
4. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական հաստատությունները, ներառյալ սահմանային դարպասները, օդանավակայանները, նավթի ու գազի հանքավայրերը ինտեգրել Սիրիա պետության կառավարման ներքո։
5. Ապահովել բոլոր տեղահանված սիրիացիների վերադարձը իրենց գյուղեր ու քաղաքներ, իսկ Սիրիա պետությունը կստանձնի նրանց պաշտպանությունը։
6. Սիրիան կաջակցի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներից եկող սպառնալիքների դեմ պայքարին։
7. Սիրիան մերժում է պառակտման, ատելության խոսքի կոչերը և Սիրիայի հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելու փորձերը։
8. Ղեկավար կոմիտեները կաշխատեն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ մինչև ընթացիկ տարվա վերջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |