Քաղաքական14:58, 14 Մարտ 2025
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընն աշխատանքային այցով գտնվում են Դամասկոսում։ Այցի շրջանականերում Թուրքիայի պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ Շարայի հետ։
Հանդիպումը տևել է 3 ժամ ու ներկա են գտնվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանին, պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Քասրան և հետախուզական կազմակերպության ղեկավար Էնես Հաթաբը։
Օրակարգային հարցերի թվում է եղել մարտի 11-ին քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կուսակցության առաջնորդ Մազլում Աբդիի հետ ստորագրված համաձայանգրի մանրամասները, Սիրիայում սահմանադրական նախապատրաստման և քաղաքական լուծման գործընթացը, Լաթաքիայում տեղի ունեցած դեպքերը, Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա, Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության», PKK-ՔԲԿ»-ն և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» «YPG»-ի զենքերը վայր դնելու մասին հարցերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |