• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:21, 18 Մարտ 2025

Իրանի ԱԳՆ․ «Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով»

Իրանի ԱԳՆ․ «Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Նա մասնավորապես նշել է.

«Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով։ Երկու երկրներն էլ գիտեն հարաբերությունների պահպանման ու ընդլայնման կարևորությունը։ Տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունները վերահսկվում են երկխոսության միջոցով, և կողմերից որևէ մեկը ցանկություն չունի հարևան ու մուսուլման երկրի հետ լավ հարաբերությունները այլ հարցերի և ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ դնել»։

Բաղաեին նաև հավելել է, որ այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները պահպանելու և որոշ տարաձայնություններն ու տեսակետների տարբերությունները կառավարելու ուղղությամբ երկու երկրների փոխայցերն ու փոխառնչությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG): 

«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,- հայտարարել էր նա: 

Վերոնշյալ հայտարարությունից հետո Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչըն կանչվել է Իրանի ԱԳՆ, որից հետո էլ Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմարտարն է կանչվել Թուրքիայի ԱԳՆ։

 

Աղբյուր`    ekonomim.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}