Քաղաքական17:17, 20 Մարտ 2025
Պեսկովը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումը. «Դա Թուրքիայի ներքին գործն է».

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում վերջին օրերին ծավալվող ներքաղաքական իրադարձությունները»: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մարտի 19-ին Ստամբուլում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։
«Թուրքիայում ծավալվող բողոքի գործողություններն այդ երկրի ներքին գործն է և չեն կարող բարձր մակարդակում շփումների առիթ լինել», – նշել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Հավանական հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտարարել էր թուրքական «Hurriyet» օրաթերթը։
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանն անդրադարձել էր նաև ԱՄՆ-ն.
«Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը:
Աղբյուր` Evrenesel.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |