Քաղաքական18:45, 22 Մարտ 2025
Աբդուլլահ Գյուլ․ «Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Նա մասնավորապես նշել է․
«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով, և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։
«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»- ընդգծել է Գյուլը։
Նախկին նախագահը նշել է, որ Թուրքիան ժամացույցը հետ տալու և նմանատիպ անախորժություններ նորից ապրելու շքեղություն չունի։ Նման եռուզեռը բարօրություն չի բերել և չի բերի Թուրքիայի հասարակության ոչ մի հատվածի՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։
«Մենք չպետք է կորցնենք օրենքը և արդարությունը, հակառակ դեպքում Թուրքիան կպարտվի»,-ընդգծել է Գյուլը։
Իհարկե, այն հարցերը, որոնք ենթակա են դատական գործընթացի, պետք է պատշաճ կերպով վարվեն: Բոլորս էլ գիտենք, որ դա պետք է համընդհանուր սկզբունքներին համապատասխան լինի։ «Հիշենք, որ նախկինում մեր կատարած իրավական բարեփոխումները հենց այս նպատակով էին։ Հակառակ դեպքում այսօրվա խնդիրները կդառնան վաղվա բեռ։ Կատարված փոխադարձ մարտավարական քայլերը երկարաժամկետ հեռանկարում խոչընդոտ կդառնան մեր ճանապարհին»։
Իշխանության և ընդդիմության միջև լարվածության սրումը ոչ մի օգուտ չունի։ Նման իրավիճակը կայուն չէ, ուստի, քանի դեռ այսքան ժամանակ է մնացել հաջորդ ընտրություններին, անպատշաճ կլինի վարել կոնֆլիկտային լեզվով գերիշխող քաղաքականություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |