• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:28, 26 Մարտ 2025

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ մեկտեղ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Սիրիայի, Ուկրաինայի, Գազայի խնդիրը, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցությունները։

ԱՄՆ պետդեպարտամենտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ռազմարդյունաբերության ոլորոտում համագործակցության խոչընդոտները վերացնելուն և նշել, որ առկա խնդիրները լուծելու համար կանցկացվեն քննարկումներ։

Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել ամերիկյան կողմը և նշել, որ  ի թիվս  վերոնշյալ հացերի քննարկվել է նաև ահաբեկչության դեմ պայքարը։ Մարկո Ռուբիոն մասնավորապես նշել է, որ Սիրիան չպետք է դառնա միջազգային ահաբեկչության հենակետ և ոչ էլ Իրանի ապակայունացնող գործունեության անցուղի։ Պետքարտուղարը հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար էական էթ սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ։

Անդրադառնալով Հարավային Կովկասում և Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Թուրքիայի ջանքերի ներդրմանը  պետքարտուղարը ընդգծել  է այս տարածաշրջաններում խաղաղության հաստատման գործում Անկարայի աջակցության կարևորությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, այլն նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին վառնչվող  հարցեր։ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների և ձերբակալությունների վերաբերյալ։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարցերին՝ Ռուբիոն գոհունակություն է հայտնել առևտրային հարաբերություններում վերջին առաջընթացից և խրախուսել տնտեսական համագործակցության հետագա զարգացումը։
 

Աղբյուր`    www.aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}