Քաղաքական10:38, 26 Մարտ 2025
Էրդողանի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հանդիպումը ։
Թուրքական «Hürriyet » լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հանդիպմանը բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից քննարկվել են նաև տարածաշրջանային ու գլոբալ բնույթի հարցեր։
Հանդիպման մեկ այլ կարևոր հարցերից է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք առաջիկա հանդիպումից առաջ անցկացվելիք խորհրդակցությունը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել էր Էրդողանի առաջիկա այցը ԱՄՆ։ Նախատեսվում է, որ այն կկայան ապրիլի վերջին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |