• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:46, 28 Մարտ 2025

Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել  Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ըստ Էրդողանի՝  Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ դնելու համար նախաձեռնված գործընթացին և  այդ համատեքստում  Անկարան  պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել, այդ թվում բանակցություններ անցկացնելու հարցում։

Էրդողանը նաև անդրադարձել է Սև ծովում առևտրային նավարկության անվտանգությանը նպաստող քայլերին և շեշտել, որ  որ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան  կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը սիրիական հարցում, ընդգծելով, Թուրքիայի և Ռուսաստանի միասին աշխատելու կարևորությունը, որպեսզի Սիրիան հասնի կայուն խաղաղության՝ հիմնված տարածքային ամբողջականության պահպանվան վրա։

Էրդողանը նաև հայտնել է, որ Սիրիայի բնական պաշարները պետք է հանձնվեն Սիրիայի կառավարությանը։ 

Աղբյուր`    https://x.com/iletisim/status/1905549612427128994

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}