• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:05, 31 Մարտ 2025

ԵԽ. Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ

ԵԽ. Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։ 

Ամորը Իմամօղլուի ձերբակալությունը որակել է որպես ամենամեծ հարվածներից մեկը Թուրքիայի ժողովրդավարության դեմ և նշել, որ դա  ամենամեծ վտանգներից մեկն է Թուրքիայի համար Եվրոպայում ապագա ունենալու համար։

Ըստ նրա՝ իսկապես անհավանական է, որ և՛ կոռուպցիայի, և՛ ահաբեկչության  մեղադրանքները համատեղ ներկայացվել են նույն օրը։ Մեկը կարող է առաջադրվել երկու ամիս առաջ, մյուսը՝ ավելի ուշ, բայց այն փաստը, որ միևնույն օրն են բոլորը ներկայացվել,  ակնհայտորեն բացահայտում է մեղադրանքի արհեստական ​​բնույթը։

Անդրադառնալով Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո երկրում սկսված ցույցերին՝ նա նշել է, որ աջակցում է Ստամբուլի բնակիչների բողոքի ցույցերին՝ «պաշտպանելու ժողովրդավարությունը և քաղաքացիական իրավունքները»։

Ամորին նաև հարցրել են, թե ինչ տեսակետ ունի բողոքի ցույցերի մասին, որը չի սահմանափակվում միայն Ստամբուլով, այլ տարածվում է ամբողջ Թուրքիայում։ Նա մասնավորապես նշել  է. «Ստամբուլի և շատ այլ քաղաքների քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պաշտպանելու իրենց իրավունքները և իրենց ժողովրդավարությունը: Նրանք քվեարկել են և ցանկանում են, որ մարդիկ, ովքեր կկառավարեն իրենց, լինեն այն մարդիկ, ում օգտին քվեարկել են։
 

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}