Քաղաքական12:53, 01 Ապրիլ 2025
Գերմանիան պետք է արձագանքի Իմամօղլուի կալանվորմանը՝ առանց վնասելու Անկարայի հետ հարաբերությունները
Գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի նախկին վարչապետ Արմին Լաշետն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքպետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորմանը և դրա հետևանքով Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
Լաշետը մատնացույց է արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները և նշել. «Շատ հեշտ կլիներ քաղաքապետին պաշտպանելու համար կոշտ հայտարարություն անել», բայց պետք է ընդգծել, որ այս վերաբերմունքը, իհարկե, հակասում է եվրոպական սկզբունքներին։
Նա նշել է, որ պետք է արձագանքել և ցույց տալ Գերմանիայի դիրքորոշումը Իմամօղլուի կալանավորման հետ կապված՝ առանց վնասելու Անկարայի հետ հարաբերությունները։
Լաշետն ընդգծել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։ Օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի համաձայնագրում, բազմաթիվ միջնորդություններում, միգրացիոն քաղաքականության կարգավորման մեջ, ինչպես նաև Սիրիայում կայունության ապահովման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |