Քաղաքական15:53, 01 Ապրիլ 2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ֆրանսիա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 2-ին պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում և կհանդիպի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, մասնավորապես, Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Եվրոպայի անվտանգությանը, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածին և Սիրիային վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ Ֆիդանը շեշտելու է Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում դրական օրակարգի առաջմղումն ու սերտ երկխոսության կարևորությունը: Թուրք նախարարը նշելու է նաև, որ Թուրքիան աջակցում է փոխադարձ ներդրումների և առևտրի ծավալների մեծացմանը միտված գործողությունները:
Անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |