Տնտեսական14:35, 02 Ապրիլ 2025
Թուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը

Թուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Եվրամիության (ԵՄ) հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը։
Ապրիլի 3-ին Բրյուսելում կկայանա Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական երկխոսության (HLED) հանդիպումը, որին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական ֆինանսական հաստատությունների ղեկավարներ։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր վերսկսել գործընթացը։
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԵՄ երկխոսության այս մեխանիզմի առաջին հանդիպումը կայացել է 2016 թվականին, իսկ վերջին հանդիպումը՝ 2019 թվականին։
Հանդիպումը բաղկացած կլինի երկու մասից և բիզնես ոլորտի ներկայացուցիչները կքննարկեն ներդրումների և առևտրի հնարավորությունները։ Նախարարների մակարդակով կքննարկվեն մակրոտնտեսական իրավիճակը, մրցունակությունը և կառուցվածքային բարեփոխումները, որից հետո բիզնեսի ներկայացուցիչները կքննարկեն ներդրումների և առևտրի հնարավորությունները։
Շիմշեքը ԵՄ-ի հետ գործընթացը վերսկելու վերաբերյալ նշել է. «Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |