Քաղաքական14:52, 02 Ապրիլ 2025
Թուրքիայի ներքին գործերի նախարարը ընդդիմությանը մեղադրում է ժողովրդին մանիպուլացնելու մեջ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ կաշառակերության մասին հարուցված հետաքննության մեկնարկից հետո բոյկոտ անելու վերաբերյալ հնչեցվող կոչերին:
Նա նմամանատիպ քայլեր իրականացնողներին մեղադրել է միմիայն սեփական քաղաքական նպատակների կյանքի կոչման նպատակով մարդկանց փողոց դուրս բերելու մեջ:
«Նրանք, ովքեր փորձում են ատելության ու թշնամանքի սերմեր ցանել մեր ժողովրդի մեջ և «նրանց խոշտանգում են» ասելով զրպարտել երկրին, հիմա «բոյկոտի կոչ» են անում»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին: Այդ օրվանից ի վեր մինչ օրս Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում նրա ազատ արձակումն ու բողոքում գործող իշխանությունից: Ցույցերն ու հավաքները հիմնականում ուղեկցվում են ընդդիմադիր և հատկապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամների մասնակցությամբ և ելույթներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |