Քաղաքական17:03, 02 Ապրիլ 2025
Ֆիդանը Ֆրանսիայում կներկայացնի թուրքական կողմի սպասելիքները
Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոյի հետ:
Հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվելու են Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, Եվրոպայի անվտանգությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Պաղեստինի Գազայի հատվածին և Սիրիային վերաբերող հարցեր:
Ֆիդանը Բարոյին է ներկայացնելու ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության կարևորության և արտահանումների կասեցումների վերացման վերաբերյալ թուրքական կողմի ունեցած դիրքորոշումները:
Թուրքիայի արտգործնախարարը նաև շեշտելու է թուրքական կողմի ակնկալիքները Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործունեությունը վերջ տալու և «Իսլամական պետություն» (DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում օգնություն ստանալու ակնկալիքները:
Թուրքական մամուլում հանդիպմանն ընդառաջ տարածվող լուրերը հիմնականում վերնագրվում են հետևյալ կերպ. «Նոր փուլ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |